Դժբախտ պատահար. Վթարի հետևանքով մեքենայի մեջ այրվել է 2 հոգի

Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ սրահում գտնվող երկու անձինք մահացել են:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածների ինքնությունը. 1984 թ. ծնված Արթուր Գինոսյան և 1987 թ. ծնված Ժիրայր Կարապետյան: Ավտոմեքենան վարել էր վերջինս:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել