Որքա՞ն պետք է վճարեք նոտարին անշարժ գույքի համար գործարքներ կնքելիս

Համաձայն պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`

 1.անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար`

ա)գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի բազային տուրքի հիսուն տոկոսի չափով (500 ՀՀ դրամ)

բ) այլ անշարժ գույքի բազային տուրքի հնգապատիկի չափով (5.000 ՀՀ դրամ)

2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև հանրակացարանների համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով (500 ՀՀ դրամ)

բ) բնակարանների համար բազային տուրքի չափով (1.000 ՀՀ դրամ)

գ) այլ անշարժ գույքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով (5.000 ՀՀ դրամ)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել