Փայլակ Հայրապետյանը ստորագրել է փաստաթուղթ՝ իր ունեցվածքի հանդեպ լայն լիազորություններ տալով ամբաստանյալին. վկա

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց սկանդալային օֆշորային գործով դատավարության հերթական նիստը:

Գործով վկաններից` Նելլի Հարությունյանը և Արփիկ Պալյանը չէի ներկայացել դատարան: Այս վկաներեը մի քանի անգամ ծանուցվել, սակայն չեն ներկայացել դատարան: Դատարանը հայտեցն, որ ևս մեկ անգամ ծանուցվելու և չներկայանալու դեպքում կդիմեն իրավապահ մարմիններին՝ վերջիններիս բերման ենթարկվելու համար:

Գործով վկա` Սասուն Նազարյանը, դատարանում պատմեց, որ տուժող Փայլակ Հայրապետյանի հետ ծանոթացել է 30 տարի առաջ և  աշխատել է վերջինիս մոտ որպես իրավախորհրդատու: Իսկ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իր հարևանն է եղել:

Սասուն Նազարյանի խոսքով` Փայլակ Հայրապետյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով լայն լիազորություններ էր տրվել Աշոտ Սուքիասյանին՝ իր ունեցվածքի հանդեպ: Լիազորագրի անհրաժեշտությունը եղել է, քանի որ Փայլակ Հայրապետյանին բանկում  իր շինությունները գրավադրելու դեպքում  վերջինիս  խոշոր չափի գումար չէին տրամադրի`  տարիքի պատճառով:

Տուժող Փայլակ Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Շալիկո Փիրուզյանի այն հարցին, թե արդյոք որպես իրավախորհրդատու տուժողին ուղղորդել է և արդյո՞ք մասնակցել է լիազորագրի կազմման աշխատանքին, վկան ասաց, որ լիազորագիր կազմելու աշխատանքներին մասնակցել է: Գույքերի մեծ մասը խնդրահարույց իրավիճակում էին գտնվում և գրանցված չէին կադաստրում:

Վկան հայտնեց, որ շատ անգամ Փայլակ Հայրապետյանին ասել է, որ պայմանագիր կնքի ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի հետ, որպեսզի ռիսկային գործողություններից և խաբված լինելուց զերծ մնա: Այս հարցով տուժողը դիմել է Աշուտ Սուքիասյանին և վերջիններիս մեջ տարաձայնություններ է եղել այս հարցի վերաբերյալ:

Աշոտ Սուքիասյանը դատարանում նշեց, որ մինչև Փայլակ Հայրապետյանի հետ ծանոթանալը, վկան` Սասուն  Նազարյանը 2 անգամ` 2008 և 2009 թվականներին եկել է իր գրասենյակ  և առաջարկել, որ ինքը ծանոթանա Փայլակ Հայրապետյանի հետ: Սակայն վկան ու Փայալակ Հայրապետյանը հերքեցին ասվածը՝ նշելով, թե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է:

Այսօրվա դատական նիստում ավարտվեց վկա Սասուն Նազարյանի հարցաքննությունը և հաջորդ դատական նիստում կքննվեն մյուս վկաները:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին:

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել