Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն մինչև 2016թ. հունվարի 1–ը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի մեկնող հայերը` թույլտվություն ստանալու համար

«Օտարերկացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ դաշնային օրենքի 13.3–րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի Դաշնության տարածքում մինչև 2016 թվականի հունվարի 1–ը օտարերկրյա քաղաքացիները կամ այն անձը, ով ՌԴ քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան լիազորված է հանդես գալու որպես այդ օտարերկյա քաղաքացու ներկայացուցիչ` աշխատանքային թույլտվություն ստանալու համար կարող են դիմել համապատասխան դաշնային սուբյեկտի միգրացիոն հարցերով զբաղվող գործադիր իշխանության տարածքային մարմնի։

Թույլտվությունը ստանալու համար օտարերկրյա քաղաքացին ՌԴ մուտք գործելու պահից 30 օրացույցային օրվա ընթացքում վերը նշված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում` աշխատանքային թույլտվություն ստանալու համար,
  2. անձը հավաստող փաստաթուղթ,
  3. միգրացիոն քարտը, որում նշված է ՌԴ այցի նպատակը «աշխատանք» և  դաշնային անվտանգության սահմանային մարմնի կողմից կատարված համապատասխան նշումն այն մասին, որ տվյալ օտարերկրյա քաղաքացին մուտք է գործել ՌԴ կամ դաշնային գործադիր իշխանության միգրացիոն հարցերով զբաղվող տարածքային մարմնի համապատասխան նշմամբ այն մասին, որ տվյալ քաղաքացուն է տրվել այդ միգրացիոն քարտը,
  4. աշխատանքային գործունեության ընթացքում ՌԴ տարածքում տվյալ օտարերկրյա քաղաքացու համաձայնագիրը կամավոր բժշկական ապահովագրություն ունենալու մասին` կնքված համապատասխան ապահովագրական կազմակերպության հետ ՌԴ օրենսդրությանը համապատասխան,
  5. փաստաթղթեր` հավաստող օտարերկրյա քաղաքացու մոտ թմրամոլություն հիվանդության բացակայության և համապատասխան բժշկական ստուգման արդյունքները, որոնք հավաստում են դիմողի օրգանիզմում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, նյութափոխանակիչների և ինֆեկցիոն հիվանդությունների բացակայության մասին, որոնք կարող են վտանգ ներկայացնել ուրիշներին, այդ հիվանդությունների ցանկը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից, ինչպես նաև համապատասխան հավաստագիր, որը հավաստում է տվյալ օտարերկրյա քաղաքացու մոտ իմունային անբավարարության վիրուսի հարուցիչի բացակայության մասին։ Սույն կետում շարադրված փաստաթղթերը տրամադրվում է Ռուսաաստանի Դաշնության տարածքում գտնվող բժշկական կազմակերպությունների կողմից, եթե այլ բան նախատեսված չէ ՌԴ միջազգային պայմանագրերով,
  6. փաստաթուղթ, որն հավաստում է օտարերկրյա քաղաքացու կողմից ռուսաց լեզվին տիրապետելու մասին, ինչպես նաև Ռուսաստանի պատմությանը և ՌԴ օրենսդրության հիմունքներին տիրապետելու մասին (այս օրենքի 15.1 հոդվածով նախատեսված դեպքերում)
  7. փաստաթուղթ, որը հավաստում է տուգանքի վճարման մասին, եթե օտարերկրյա քաղաքացին խախտել է 30 օրացույցային օրվա ժամկետը` ՌԴ մուտք գործելու պահից աշխատանքային թույլտվություն ստանալու համար,
  8. փաստաթուղթ, որն հավաստում է, որ ՌԴ մուտք գործելու պահից օտարերկրյա քաղաքացին իր գտնվելու վայրում գտնվում է հաշվառման մեջ։

«Օտարերկացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ դաշնային օրենքի 13–րդ հոդվածի համաձայն` օտարերկրա քաղաքացիներն օգտվում են իրենց աշխատանքային իրավունքներն ազատորեն տնօրինելու, աշխատանքային գործունեության տեսակի և մասնագիտության ազատ ընտրության, ինչպես նաև իրենց ունեցվածքն ու ընդունակություններն ազատորեն օգտագործելու, ձեռնարկատիրական և օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեության զբաղվելու իրավունքից` հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք նախատեսում է այդ օրենքը։

Գործատուն այդ դաշնային օրենքի համաձայն հանդիսանում է ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով ստացել է սահմանված կարգով թույլտվություն  վարձելու օտարերկրյա քաղաքացիներին և օգտագործելու նրանց աշխատանքային ներուժը` նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Որպես գործատու կարող է հանդես գալ, այդ թվում օտարերկրյա քաղաքացին, ով գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել