Նորություններ

Եթե պետությունը չունի ապացույց, որ վարորդը ծանուցվել է՝ այդ վարչական ակտը գոյություն չունի

Վարչական տուգանքի մասին վկայող ծանուցումը շատ հիվանդ ու խնդրահարույց թեմա է: Վստահ են փաստաբանները:

Նրանցից փաստաբան Դավիթ Ասատրյանն, Իրավաբան.net-ին փոխանցեց, որ հաճախ են լինում դեպքերը, երբ մարդկանցից գումար է բռնագանձվում՝ չծանուցած վարչական ակտի համար:

Davit_Asatryan_4101Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ վարչական ակտն ունի ծանուցման երկու փուլ, առաջինը՝ ակտի ձևական ուժի մեջ մտնելն է, երկրորդը՝ իրավաբանական. «Ձևական փուլը ստանում է ուժի մեջ, եթե անձը ծանուցվել է, իրավաբանական ուժը ստանում է, երբ անբողոքարկելի է դառնում վարչական ակտը, այսինքն՝ երկու ամիս հետո է ստանում»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ պրոցեսը պետք է իրավաբանորեն հստակ ձևակերպվի:

«Եթե պետությունը չունի ապացույց, որ վարորդը ծանուցվել է՝ այդ վարչական ակտը գոյություն չունի և իրավունք չունի դիմի Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայություն»,- դեռ ավելին այս ծառայությունը կաշկանդված է Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 88-րդ հոդվածով, որտեղ հստակ նշվում է.

meeek

«Եթե ԴԱՀԿ-ն այդ ապացույցները չգտնի, ապա չպետք է վարույթ ընդունի գործը և գանձում իրականացնի»,- ասաց փաստաբանը:

Սակայն, ըստ նրա, առկա է մեդալի հակառակ կողմը. «Եկեք տեսնենք, որ ԴԱՀԿ-ի աշխատողը, ով օրական ստանում է 400-500 դատական ակտ, չի կարող հետևել յուրաքանչյուր վարչական ակտի ձևական առումով ուժի մեջ մտնելու հանգամանքը: Վարչական ակտերի մեծամասնություններով՝ ԴԱՀԿ հարցում կատարելիս, երբ ցանկանում ենք ճշտել, թե արդյոք ծառայությունը ստացե՞լ է ապացույցները, երբեք չի եղել դեպք, որ նրանք ասեն՝ այո, մենք ստացել ենք, եկեք ծանոթացեք այդ ապացույցներին: Երբեք վարչական ակտի ծանուցման կամ ուժի մեջ մտնելու ապացույց չի իրականացվում, այդպիսի դեպք տեղի չի ունեցել: Գործնականում՝ մարդկային ռեսուրսների պատճառով տեղի չի էլ կարող ունենալ»,- նշեց մեր զրուցակիցը՝ եզրահանգելով՝ այն մեխանիզմ, որ պետությունը ներդրեց մարդու սեփականության սահմանադրական իրավունքի շրջանցման համար՝ որպես փոխհատուցում, չի աշխատում:

Որպեսզի ծանուցումը լուրջ խնդիրներ չառաջացնի վարորդի համար, փաստաբան Վահե Աստվածատրյանը նշում է, որ իր հասցեն փոխելու պարագայում վարորդն՝ ինքն է պարտավոր ՃՈ-ին տեղեկացնել այդ մասին:

Ինչո՞ւ է ծանուցումների խնդիրն այսօր արդիական: Փաստաբանը պայմանավորում է մի շարք խնդիրներով: Նախ և առաջ նա անդրադարձավ լիազորագրերի, իսկ ինչպես ընդունված է վարորդների շրջանում ասել՝ եթե «գեներալնի դավերնոստ»-ի նկատմամբ ուռճացված պատկերացմամբ:

astvacatryan-0102«Մեքենան վարելու, վաճառելու և այլ գործողություններ կատարելու համար սեփականատերը անձը անհրաժեշտ լիազորություններ է հանձնում մեկ այլ անձի: Շատ հաճախ մարդկանց մոտ թյուր կարծիք է ստեղծվում, թե այդ լիազորագիրը նշանակում է, որ մեքենան վաճառվեց: Նմանատիպ լիազորագրերով բազում քաղաքացիներ իրականում վաճառել են իրենց մեքենաները, սակայն օրենքի տեսանկյունից՝ ընդամենը այլ անձանց օժտել են որոշակի լիազորություններ: Ինձ թվում է ծանուցումների հետ կապված մեծ մասը ի հայտ է գալիս հենց լիազորագրերի պատճառով»,- նշեց փաստաբանը:

Տվյալ պարագայում նա չի մեղադրում ՃՈ-ին, նշում է, որ վարորդները պետք է իրավագիտակից լինել, այնպես որ՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար փաստաբանը առաջարկում է, որպեսզի վարորդները պատշաճ կարգով կնքեն առքուվաճառքի պայմանագիր, մեքենան հաշվառումից հանել և գրանցել նոր սեփականատիրոջ անունով ու խնդիրը կբացառվի:

 Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել