Ի՞նչ դրամական միջոցներով է ՃՈ էլեկտրոնային ռեգիստրի սպասարկման համար 8 միլիոն դրամ հատկացվել

ՀՀ ոստիկանությունը  օգոստոսի 28-ին  8 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊ ընկերության հետ՝  ճանապարհային ոստիկան «Տեղեկատվական-փնտրողական ավտոմատացված համակարգի» ծրագրային, տեխնիկական եւ խորհրդատվական սպասարկման աշխատանքների կատարման համար: Էլեկտրոնային ռեգիստրի սպասարկման ծառայությունների վերաբերյալ պայմանագրի վերջնաժամկետը մինչև այս տարվա ավարտն է:

New Picture (4)

Գնման նկարագրությունից տեղեկանում ենք, որ «Տեղեկատվական-փնտրողական ավտոմատացված համակարգը»  ներդրվել է 2012թ-ի ապրիլից եւ ներկա պահին համակարգով կատարվում են հետևյալ աշխատանքները՝ Հայաստան ներմուծված ավտոմոբիլային տրանսպորային միջոցների (ԱՏՄ) գրանցում եւ հաշվառում, հաշվառված ԱՏՄ նկատմամբ փոփոխությունների գրանցում, գրավի, կալանքների եւ արգելանքների կիրառում, գործող ԱՏՄ-ի մասին հաշվետվությունների ներկայացում, պետական այլ շահագրգիռ գերատեսչություններին ԱՏՄ-ի մասին տվյալների տրամադրում (առցանց, էլեկտրոնային կրիչներով եւ թղթային), վարորդական վկայակնների տրամադրում եւ փոխանակում, տեսական եւ գործնական քննությունների գործընթացի կազմակերպում էլեկտրոնային եղանակով: Համակարգով կատարվող բոլոր գործողությունների արձանագրում եւ օրենքով նախատեսված փաստաթղթերի տպագրում ( սեփականության վկայական, հաշվառման վկայական, վարորդական վկայական)

Տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների փաստաթղթաշարժի համակարգը նախատեսված է Խախտումների արձանագրման կենտրոնի (ԽԱԿ) կողմից օրենքով նախատեսված գործառույթների իրականացման խնդիրներին: Համակարգը ներդրվել է 2012 թ-ին եւ ներկա պահին համակարգով կատարվում են հետեվյալ աշխատանքները՝

  • Վարչական իրավախախտումների ծանուցման, բողոքարկման, կարճման, տարաժամկետման եւ այլ օրենքով նախատեսված գործառույթների մասին տեղեկությունների գրանցում:
  • Փոստային կազմակերպություններից ծանուցման մասին տվյալների առցանց փոխանակում
  • Վարչական իրավախախտումների վճարումների տվյալների մշակում եւ գրանցում
  • ԴԱՀԿ եւ դատարան ուղարկման ենթակա որոշումների էլեկտրոնային առաքում:

Որպես գնման իրավական հիմնավորում նշվում է, որ գնումը ներառված է ՀՀ կառավարության 30.01.2015թ. թիվ 105-Ն որոշման 25-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ցանկի 27-րդ տողում:

Նշենք նաև, որ այս գնումը կատարվել է արտաբյուջետային միջոցներից, իսկ կառավարության որոշումից տեղեկանում ենք, որ խոսքը օտարերկյա պետությունների կամ միջազգային կառույցների կողմից տրվող դրամաշնորհների կամ վարկային միջոցների մասին է:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ