Ուշադրություն վարորդներին. գործարկվել է «Ազատ համարանիշների որոնում» համակարգը

ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին «Ազատ համարանիշների որոնում»:

Այստեղ, առցանց հարցման եղանակով, կարող եք ստուգել ավտոմեքենայի ձեր նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:

Հարկավոր է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրեք թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմեք «Ստուգել առկայությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել